ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ովքեր են ցանկանում խլել Մեղրին

Ովքեր են ցանկանում խլել Մեղրին
17.02.2025 | 17:02

1991-ի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը թուրքական նեղ շրջանակներում ներկայացրեց Բերձորը (Լաչինը) Մեղրիի դիմաց փոխանակելու գաղափարը:

1992-ի փետրվարին այդ առաջարկը ներկայացվեց արդեն Ադրբեջանին, նույն ժամանակահատվածում նաև` Հայաստանին (հարցրեք Րաֆֆի Հովհաննիսյանին):

Թուրքիան չէր հանդիսանում բանակցությունների կողմ, ոչ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հետևաբար, այդ առաջարկը ձևական առումով փոխեց իր հեղինակին և 1992-ի մայիս-հունիս ամիսներին ստացավ ԱՄՆ պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական Գոբլի անունը:

Գոբլի (ավելի ճիշտ` Օզալի) պլանը ձեռնտու էր թե՛ Թուրքիային, որը ցամաքով կկապվեր Ադրբեջանին, թե՛ ԱՄՆ-ին, որը վերջապես կմեկուսացներ Իրանը:

Ընդ որում, Գոբլը մշտապես պնդում էր, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման միակ հակառակորդը ՌԴ-ն է, նկատի ունենալով, որ վերջինս դեմ էր Գոբլի պլանին`Մեղրիի հանձնմանը:

Ի ապացուցումն սրա՝ 1992-ի հունիսին ՀՀ նախագահը կոչով խնդրեց ՄԱԿ-ին՝ Արցախ խաղաղապահներ ուղարկել, ինչը մնաց անարձագանք:

Գոբլի պլանի իրագործումը խափանվեց նաև 2020-ին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, որով «կողմերը մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում»`բացառությամբ Ակնայի, Բերձորի և Քարվաճառի հատվածների. այս պայմաններում Սյունիքը շարունակելու էր անվտանգ և Իրանին կապված մնալ (խոսքը Գորիս-Կապան-Մեղրի-Իրան ավտոճանապարհի մասին է), քանի որ Կովսականի (Զանգելան) ու Որոտանի (Կուբաթլու) հատվածներում կային պահպանված դիրքեր, մինչդեռ ՀՀ վարչապետ-Ադրբեջանի նախագահ բանավոր պայմանավորվածության արդյունքում խախտվեց 10.11.2020թ. հայտարարությունը, և Ադրբեջանին հանձնվեցին Սյունիքի անվտանգության գոտիները, որով սկսվեց Գոբլի (Օզալի) պլանի իրագործման առաջին արարը:

Սրան հաջորդեց ադրբեջանցիների դիրքավորումը Գորիս-Կապան-Մեղրի-Իրան ավտոճանապարհի երկայնքով, որից հետո ԱՄՆ-ի դեսպանը, հիշելով հայտնի հակառուս Գոբլին, մեկնեց Սյունիք՝ հանգստանալու. իսկ ահա արդեն օրեր անց թշնամին փակեց Հայաստանն Իրանին կապող ՄԻԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ճանապարհը`ցույց տալով, որ Գոբլի (Օզալի) պլանը օրակարգում է և սպասվում է բոլորին մոտ ապագայում:

Այս պատմական ակնարկն ավարտելով հույս եմ հայտնում, որ վերջապես կհասկանաք, թե ով ում շահն է սպասարկում, որ երկիրն է որ երկրի կողքին, և ով է այս ամենի հետևում կանգնած:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ